-
28.02.2013|
15:59
Մի քանի օր շարունակ դասադուլ կազմակերպելու փորձերն անցնում են ապարդյուն։ Հայաստանի բուհերի շուրջ 100-200 ուսանող փետրվարի 25-ից անժամկետ դասադուլ է հայտարարել՝ իրենց բողոքն արտահայտելով փետրվարի 18-ին կայացած ընտրություններում տեղ գտած ընտրակեղծիքների դեմ։
-
27.02.2013|
18:46
Հայաստանի Ագրագյուղացիական միության նախագահ Հրաչ ԲԵՐԲԵՐՅԱՆՆ այսօր «Հենարան» ակումբում լրագրողների հետ խոսեց կառավարության ներկայացրած գարնանացանի աջակցման ծրագրի և մեկնարկելիք գյուղատնտեսական աշխատանքների մասին: Տասը օրից Արարատյան դաշտավայրում կսկսվեն գարնան գյուղատնտեսական աշխատանքները:
-
27.02.2013|
16:57
Այս պահին խորհրդարանական մեծամասնության ու ընդդիմության ներկայացուցիչներն աշխատում են հայտարարության տեքստի վրա: Այս մասին լրագրողներին իրազեկեց Հովիկ Աբրահամյանը` հավելելով, որ եթե համաձայնության գան, արտահերթ նիստ կկազմակերպեն ու հետընտրական իրավիճակը կքննարկեն:
-
27.02.2013|
15:32
Երեկ «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը հարցազրույց է հեռարձակել հայ գրող Լևոն Ջավախյանի հետ:
irates.am-ի հետ զրույցում Լ. Ջավախյանն ասաց, որ իրեն զանգահարել են Պրահայից, ներկայացել են որպես «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության լրագրող, երկար ու մտերմիկ զրուցել:
-
27.02.2013|
14:26
«Ես երբևէ երկրի ղեկավար չեմ ուզում դառնալ: Վարչապետ առաջ ուզում էի, հիմա` ոչ, որովհետև ԱԺ նախագահի պաշտոնն ավելի բարձր է»,-Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը:
-
27.02.2013|
12:17
Երեկ «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը հարցազրույց է հեռարձակել հայ գրող Լևոն Ջավախյանի հետ:
«Իրատես de facto»-ի հետ զրույցում Լ. Ջավախյանն ասաց, որ իրեն զանգահարել են Պրահայից, ներկայացել են որպես «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության լրագրող, երկար ու մտերմիկ զրուցել:
-
26.02.2013|
17:38
Այսօր պարզ է դարձել, որ ՀԱԿ արդեն նախկին դաշինքը հանրահավաք չի անցկացնելու մարտի 1-ին: Հիշեցնենք, որ 2008-ից ի վեր ամեն տարի այս օրը կոնգրեսը հանրահավաք է հրավիրել, և այս անգամ էլ նախօրոք իրազեկում է հղվել քաղաքապետարան:
-
26.02.2013|
17:26
Պատգամավորի բացակայությունը էթիկայի հանձնաժողովը կարող է համարել հարգելի կամ ոչ հարգելի: Այս հարցի առնչությամբ այս պահին ԱԺ-ում թեժ քննարկում է ընթանում: Դաշնակցականներն ու ԲՀԿ-ն «բզկտում» են այս առնչությամբ օրենքի նախագիծ ներկայացրած ՀՀԿ-ին:
-
26.02.2013|
17:23
«Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը կարծիք հայտնեց, որ հարևան երկրներում աշխարհաքաղաքական զարգացումներն իրենց ազդեցությունը կունենան Հայաստանի վրա:
-
26.02.2013|
17:14
2013-ի ընտրությունների արդյունքներից դժգոհ մի խումբ քաղաքացիներ այսօր բողոքի ակցիա են անցկացրել Հայաստանում գտնվող արտերկրյա դեսպանատների առաջ։ Մեկնարկը տրվել է Ֆրանսիայի դեսպանատան մոտից, որտեղ ակցիայի մասնակիցները դեսպանին են փոխանցել նրան ուղղված նամակը։ Ցուցարարները նամակում նշել են, որ Ֆրանսիան շնորհավորել է ժողովրդի կողմից չընտրված նախագահին։